Դոնալդ Թրամփ. Լուիզիանայի հրաշալի նահանգապետի հետ միասին մենք բժշկական նավ կուղարկենք Գրենլանդիա՝ օգնելու հիվանդ մարդկանց, ովքեր չեն ստանում անհրաժեշտ բուժումը, նավը ճանապարհին է
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում գրել է, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիի հետ համատեղ բժշկական նավ կուղարկի Գրենլանդիա։ Truth Social-ում հրապարակված գրառմանը կից է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկեր։
«Լուիզիանայի մեծ նահանգապետ Ջեֆ Լենդրիի հետ միասին մենք Գրենլանդիա կուղարկենք մեծ բժշկական նավ՝ օգնելու համար այն հիվանդներին, ովքեր չեն ստանում անհրաժեշտ բուժումը։ Նավն արդեն ճանապարհին է», – գրել է Թրամփը։
Թրամփի գրառումը հետագայում տարածվել է Սպիտակ տան կողմից։
Նշենք, որ Ջեֆ Լենդրին նաև Թրամփի Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչն է։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա դեկտեմբերից։