Դոնալդ Թրամփ – Կարծում եմ՝ մենք կստանանք Գրենլանդիան, քանի որ այն կապված է աշխարհի ազատության հետ

11:49, 26.01.2025
1441804570

1441804570

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ը վերահսկողություն ձեռք կբերի Գրենլանդիայի վրա, հայտնում է BBC-ն։

«Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք», – ասել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ կղզու 56,000 բնակիչները «ցանկանում են լինել Միացյալ Նահանգների հետ»:

«Կարծում եմ՝ մարդիկ ցանկանում են մեզ հետ լինել։ Ես իսկապես չգիտեմ, թե Դանիան ինչ պահանջ ունի դրա վրա, բայց դա շատ անբարյացակամ քայլ կլիներ, եթե թույլ չտան, քանի որ դա ազատ աշխարհը պաշտպանելու համար է: Կարծում եմ՝ մենք ձեռք կբերենք Գրենլանդիան, քանի որ այն կապված է աշխարհի ազատության հետ։ Մենք ենք, որ կարող ենք ապահովել ազատությունը։ Նրանք չեն կարող», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ կղզին չի վաճառվում։

Նմանատիպ