Դոնալդ Թրամփ – Կարծում եմ՝ մենք բարեկամական կլինենք թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է, որ բարեկամական հարաբերություններ կունենա ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։
Այս մասին Թրամփը խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք երկուսի հետ էլ բարեկամ կլինենք: Կարծում եմ, որ երկուսի հետ էլ բարեկամ կլինենք: Չինաստանը մեզ շատ է պետք առևտրի առումով, բայց մենք պետք է շտկենք դեֆիցիտը: Մենք Չինաստանի հետ ունենք ավելի քան մեկ տրիլիոն դոլարի դեֆիցիտ այս պահին: Դա անհավանական է, և մենք ինչ-որ բան կանենք դրա դեմ, և Ռուսաստանը ցանկանում է ունենալ մեր տնտեսական հզորության մի մասը»,- ասել է Թրամփը: