Դոնալդ Թրամփ. Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա, բոլոր ինքնաթիռները կվերադառնան, հրադադարն ուժի մեջ է
Իսրայելը չի հարձակվելու Իրանի վրա, հրադադարն ուժի մեջ է,- գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես նշում է Թրամփը, բոլոր իսրայելական ինքնաթիռները կշրջվեն հետ։
«Իսրայելը չի հարձակվելու Իրանի վրա։ Բոլոր ինքնաթիռները կշրջվեն հետ և կթռչեն տուն։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է», – գրում է Դոնալդ Թրամփը։