Դոնալդ Թրամփ – Իրանն ուներ հիանալի նավատորմ, ես մի փոքր զայրացա իմ ժողովրդի վրա, ասացի՝ ինչու՞ չփրկեցիք այդ անիծյալ նավերը, դրանք բավականին լավն էին, հիմա ծովի հատակին են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ «մի փոքր զայրացած է» Իրանի «բավականին լավ» նավատորմի ծովի հատակը խորտակվելու համար։ Թրամփն այս խոսքերն ասել է Ֆլորիդա նահանգի Դեյթոնա Բիչ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ամբողջ նավատորմը՝ 159 նավ։
«Նրանք ունեին հիանալի նավատորմ՝ 159 նավ։ Նրանց յուրաքանչյուր նավ, նրանց հիանալի նավատորմը։ Ես իրականում մի փոքր զայրացա իմ ժողովրդի վրա։ Ես ասացի. «Ինչո՞ւ չփրկեցիք այդ անիծյալ նավերը։ Դրանք բավականին լավն էին: Դրանք ավելի հեշտ է ոչնչացնել։ Դրանք բոլորը ծովի հատակին են», – ասել է Թրամփը։