Դոնալդ Թրամփ. Իրանը ձգտում է ազատության, գուցե ինչպես երբեք, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել
Իրանը ձգտում է ազատության։ Հնարավոր է՝ ավելի քան երբևէ, Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել,- գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի իշխանությունները շարունակեն բռնի կերպով ճնշել ցույցերը, Միացյալ Նահանգները կպատասխանեն ծանր հետևանքներով։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Սկզբում խանութպանները դուրս են եկել Թեհրանի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իրանական արժույթի արժեզրկման վերաբերյալ։ Ապա նրանց միացել են ուսանողները։ ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության (HRANA) տվյալներով՝ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 65 մարդ։ Նրանց տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 2311 մարդ։