Դոնալդ Թրամփ. Իրանը ցանկանում է խոսել, ես չեմ շտապում բանակցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանն ակնկալում է բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն ինքը չի շտապում խոսել Իրանի հետ։
Թրամփին լրագրողը հարցրել է՝ ինչ առաջընթաց կա Իրանի հետ բանակցությունների ուղղությամբ։
«Նրանք ուզում են խոսել։ Ես չեմ շտապում բանակցել, որովհետև մենք նրանց օբյեկտները ոչնչացրել ենք։ Նրանց պետք է ամեն ինչ զրոյից սկսեն։ Ճշմարտությունն այն է, որ նրանք այնքան են ավիրվել, որ այլևս հնարավոր չէ նույնիսկ օգտագործել», – ասել է Թրամփը։