Դոնալդ Թրամփ. Իրանը ցանկանում է բանակցել մեզ հետ, նրանք երեկ զանգահարեցին ինձ, նրանք հոգնել են Միացյալ Նահանգների հարվածներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը կապ է հաստատել իր հետ բանակցությունների համար։
«Ես երեկ զանգ ստացա: Իրանը զանգահարեց խոսելու համար: Իրանի առաջնորդները ցանկանում են խոսել: Կարծում եմ՝ նրանք հոգնել են Միացյալ Նահանգների կողմից հարվածներ ստանալուց: Իրանը ցանկանում է խոսել մեզ հետ», – լրագրողներին ասաց Թրամփը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Իրանում սրվող անկարգություններին արձագանքելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ հնարավոր ռազմական տարբերակներ: Թրամփը նաև ասել է, որ նախատեսում է խոսել միլիարդատեր Իլոն Մասկի հետ Իրանում ինտերնետի վերականգնման մասին։
Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 15 օր: ԱՄՆ Մարդու իրավունքների կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 544 մարդ։ Բացի այդ, Իրանի բնակչության մեծ մասը ինտերնետին հասանելիություն չունի ավելի քան 84 ժամ։