Դոնալդ Թրամփ. Իմ ուղերձը Հարավարևելյան Ասիայի երկրներին այն է, որ Միացյալ Նահանգները 100%-ով ձեզ հետ է, մենք կստեղծենք բարգավաճում Խաղաղ օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրների համար

14:20, 26.10.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Ասիայի առաջնորդներին ասել է, որ իր երկիրը կլինի տարածաշրջանի ուժեղ գործընկեր։

Դոնալդ Թրամփը այս խոսքերն ասել է Կուալա Լումպուրում կայացած Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի ժամանակ։

«Իմ ուղերձը Հարավարևելյան Ասիայի երկրներին այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 100%-ով ձեզ հետ է, և մենք լինելու ենք ուժեղ գործընկեր և ընկեր գալիք սերունդների համար։ Մեկ տարի առաջ մենք այլ դիրքում էինք, բայց հիմա գտնվում ենք լավագույն դիրքում, որ երբևէ եղել ենք։ Սա ոսկե դարաշրջան է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, և միասին մենք կստեղծենք անհավանական բարգավաճում Խաղաղ օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրների համար և կօգտվենք մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններից», – ասել է Թրամփը։

Նմանատիպ