Դոնալդ Թրամփ. Իմ հրահանգով ԱՄՆ ուժերը մահացու հարված են հասցրել և սպանել ամենաարյունարբու ահաբեկչական կազմակերպություններից մեկի՝ Նինյո Գերերոյի անպարկեշտ առաջնորդին

12:31, 13.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սպանել է վենեսուելական «Տրեն դե Արագուա» ահաբեկչական խմբավորման առաջնորդին։

Ինչպես Թրամփը գրել է սոցիալական ցանցերում, ԱՄՆ հարավային հրամանատարությունը սպանել է Նինո Գերերոյին, ով, ըստ Թրամփի, մոլորակի ամենադաժան ահաբեկչական կազմակերպություններից մեկի առաջնորդն էր։

«Իմ հրահանգով ԱՄՆ հարավային հրամանատարությունը արագ և մահացու կինետիկ հարված է հասցրել՝ հաջողությամբ վերացնելու Նինո Գերերոյին՝ «Տրեն դե Արագուա»-ի՝ աշխարհի ամենաարյունարբու ահաբեկչական կազմակերպություններից մեկի անպարկեշտ առաջնորդին», – ասաց ԱՄՆ նախագահը։

Թրամփն ասաց, որ կանի ամեն ինչ՝ ամերիկացիների անվտանգությունը պաշտպանելու համար։ ԱՄՆ նախագահը նաև նշեց, որ գործողությունն իրականացվել է Վենեսուելայի հետ համագործակցությամբ։

«Ես պահեցի իմ խոստումը՝ «Տրեն դե Արագուան» ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, վտարել հազարավոր դաժան հանցագործների և պատերազմ հայտարարել այն կարտելներին, որոնք վաղուց պատերազմ են մղել մեր քաղաքացիների դեմ, մինչդեռ թույլ առաջնորդները Ամերիկային անօգնական են թողել։ Այս գործողությունը սերտորեն համակարգվել է Վենեսուելայում մեր ընկերների հետ, որոնց հետ մենք շատ լավ ենք համագործակցում։ Արդյունքում, «Տրեն դե Արագուայի» ահաբեկիչները այլևս անվտանգ ապաստան չունեն Վենեսուելայում կամ որևէ այլ վայրում։ Իմ ղեկավարությամբ մենք ցանկացած պահի, ցանկացած վայրում կգտնենք այս դաժան մարդասպաններին և թմրավաճառներին և կուղարկենք նրանց դժոխքի խորքը, որտեղ նրանց տեղը կլինի», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Նմանատիպ