Դոնալդ Թրամփ. Իմ գրասենյակն ակտիվորեն զբաղվում է նախկին վարչակազմից հազարից ավելի մարդկանց աշխատանքից հեռացնելով, ովքեր չեն կիսում մեր տեսլականը՝ «Դարձնե՛նք Ամերիկան կրկին մեծ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ իր գրասենյակն ակտիվորեն զբաղվում է նախկին վարչակազմի կողմից նշանակված ավելի քան հազար մարդու բացահայտմամբ և աշխատանքից ազատելով, ովքեր համաձայն չեն «Ամերիկան կրկին մեծ դարձնելու» նոր վարչակազմի տեսլականին։
Թրամփը սոցցանցերում մասնավորապես դիմում է չորս մարդու և հայտարարում, որ նրանք ազատված են աշխատանքից։
«Սպիտակ տանը մեր առաջին օրը դեռ չի ավարտվել: Իմ գրասենյակը ակտիվորեն զբաղվում է նախկին վարչակազմի կողմից նշանակված հազարից ավելի անձանց բացահայտելով և հեռացնելով, ովքեր չեն կիսում «Ամերիկան կրկին մեծ դարձնելու» մեր տեսլականը:
Սա այս չորս անձանց աշխատանքից ազատման պաշտոնական ծանուցումն է, որին շուտով կհետևեն ևս շատերը. Խոսե Անդրեսը` սպորտի, ֆիթնեսի և սնուցման նախագահի խորհրդի անդամ, Մարկ Միլը` Ազգային ենթակառուցվածքի խորհրդատվական խորհրդի անդամ, Բրայան Հուկը` Վիլսոն կենտրոնից և Քեյշա Լենս Բոթոմսը`նախագահի արտահանման խորհրդի անդամ, դուք հեռացված եք աշխատանքից»,- գրում է Թրամփը։