Դոնալդ Թրամփ. Հրթիռներ փորձարկելու վրա կենտրոնանալու փոխարեն, Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վրա
Դոնալդ Թրամփ. Հրթիռներ փորձարկելու վրա կենտրոնանալու փոխարեն, Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վրա

Հրթիռներ փորձարկելու վրա կենտրոնանալու փոխարեն, Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վրա,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք գիտեն, որ մենք ունենք աշխարհի ամենամեծ միջուկային սուզանավը՝ անմիջապես իրենց ափերի մոտ։ Այսինքն՝ այն պարտավոր չէ 8000 մղոն անցնել, ուստի՝ նրանք չեն խաղում մեզ հետ, մենք չենք խաղում նրանց հետ։ Մենք էլ անընդհատ հրթիռներ ենք փորձարկում, բայց չեմ կարծում, որ տեղին է դա ասել նաև Պուտինին։ Նա պետք է ավարտի պատերազմը։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, այժմ իր չորրորդ տարում է։ Ահա թե ինչի վրա պետք է կենտրոնանա Պուտինը՝ հրթիռներ փորձարկելու փոխարեն», – ասել է Թրամփը։

Լրագրողի հարցին, թե արդյոք նախատեսվում են լրացուցիչ պատժամիջոցներ, Թրամփը պատասխանել է. «Դուք կիմանաք»։

Ձեր տեղեկության համար, երեկ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձարկել է «Բուրեվեստնիկ» հրթիռը, որն ունի միջուկային շարժիչ։