Դոնալդ Թրամփ. Հրաշալի նորություն է, շնորհիվ իմ ընկեր Կարոլ Նավրոկիի քաջարի առաջնորդության, մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Լեհաստանում ԱՄՆ ռազմական բազա բացելու հարցում

23:01, 17.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեհաստանում շատ շուտով կբացվի ամերիկյան ռազմական բազա։

Նա ասել է, որ «պատմական քայլը» Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու քաջարի առաջնորդության արդյունքն է։

«Հիանալի նորություն։ Իմ ընկեր Կարոլ Նավրոցկու՝ Լեհաստանի նախագահ, քաջարի առաջնորդության շնորհիվ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Լեհաստանում ամերիկյան ռազմական բազա բացելու հարցում։ Եթե դա տեղի ունենա, շատ շուտով կհայտարարվի դրա տեղակայման մասին։ Սա պատմական քայլ կլինի մեր մեծ ամերիկա-լեհական դաշինքի համար», – գրել է Թրամփը։

Նմանատիպ