Դոնալդ Թրամփ. Հնարավոր է՝ Իրանին ևս մեկ մեծ հարված հասցնենք, երեկ հարվածին մեկ ժամ էր մնացել, երբ փոխեցի որոշումս
Դոնալդ Թրամփ. Հնարավոր է՝ Իրանին ևս մեկ մեծ հարված հասցնենք, երեկ հարվածին մեկ ժամ էր մնացել, երբ փոխեցի որոշումս

«Հնարավոր է՝ Իրանին ևս մեկ ուժեղ հարված հասցնենք, երեկ հարվածին մեկ ժամ էր մնացել, երբ ես փոխեցի որոշումս»,- այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։

«Նրանք խնդրում են համաձայնագիր կնքել, բայց հնարավոր է՝ ևս մեկ ուժեղ հարված հասցնենք։ Դրանում դեռ համոզված չեմ, շատ շուտով կիմանանք»,- հայտարարել է նա։

Թրամփի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունների ընթացքում ինքը համագործակցում է Պարսից ծոցի երկրների հետ։

Սպիտակ տան ղեկավարը դեմոկրատներին մեղադրում է Իրանի հետ բանակցությունները տապալելու մեջ։