Դոնալդ Թրամփ. Հենց որ Իրանի հետ պատերազմն ավարտվի, բենզինի, նավթի և ամեն ինչի գինը կնվազի
Դոնալդ Թրամփ. Հենց որ Իրանի հետ պատերազմն ավարտվի, բենզինի, նավթի և ամեն ինչի գինը կնվազի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո նավթի և գազի գները կտրուկ կնվազեն։

Միևնույն ժամանակ, Թրամփը դրական է գնահատել Միացյալ Նահանգների տնտեսական վիճակը և հայտարարել, որ ֆոնդային բորսան ռեկորդային մակարդակի վրա է։

«Հենց որ այս պատերազմն ավարտվի, բենզինի, նավթի և ամեն ինչի գները կընկնեն, բայց հիմա՝ այս պահին, ֆոնդային բորսան հասել է ռեկորդային առավելագույնի։ Այսօր Միացյալ Նահանգներում ավելի շատ մարդ է աշխատում, քան մեր երկրի պատմության ցանկացած ժամանակահատվածում։ Մենք իսկապես լավ վիճակում ենք։ Հիմա բենზինի գինը բարձր է։ Այլ գներն ընկել են, բայց բենზինի գինը բարձր է»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ պատերազմի ավարտը նաև նշանակում է «աշխարհ՝ առանց Իրանի միջուկային զենքի»։