Դոնալդ Թրամփ. Հայաստանն ավելի լավ ճանապարհներ ունի, քան Վաշինգտոնը, ինձ ասաց երկրի առաջնորդը, ուստի շատ կարճ ժամանակում մենք Վաշինգտոնը կդարձնենք կոկիկ, անվտանգ և գեղեցիկ
Դոնալդ Թրամփ. Հայաստանն ավելի լավ ճանապարհներ ունի, քան Վաշինգտոնը, ինձ ասաց երկրի առաջնորդը, ուստի շատ կարճ ժամանակում մենք Վաշինգտոնը կդարձնենք կոկիկ, անվտանգ և գեղեցիկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի մասին խոսելիս հիշեցրեց Հայաստանի վարչապետի խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանում ճանապարհները Վաշինգտոնից լավն են։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնում կենտրոնական հրապարակները անպատրաստ են, մինչդեռ աշխարհի տարբեր երկրներից առաջնորդներ են այցելում այնտեղ։

«Հիշում եք այն պատերազմը, որը վերջերս ավարտեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև? Երկու առաջնորդ եկան այստեղ։ Նրանցից մեկը ինձ ասաց, որ իր երկիրը ավելի լավ տեսք ունի, ճանապարհները ավելի լավն են, երբ ես հարցրի, թե ինչ են մտածում այստեղի մասին։ Նա պատասխանեց, որ Հայաստանում ճանապարհները ավելի լավն են, քան Վաշինգտոնում։ Դա ամոթալի է։ Նախորդ մամուլի ասուլիսում ինձ հարցրին՝ աշխարհում խաղաղություն հաստատում ենք, ուրբաթ Ալյասկայում հանդիպում եք նախագահ Պուտինին, և դա որքան կարևոր է։ Ասացի, որ մայրաքաղաքը շատ, շատ կարևոր է։ Եթե այն կեղտոտ է և անվտանգ չէ, դա վատ տպավորություն է թողնում աշխարհի մնացած մասի վրա։ Այսպիսով, մենք այս մայրաքաղաքը շատ կարճ ժամանակում կդարձնենք բարեկարգ, անվտանգ, մաքուր և գեղեցիկ», – նշել է Թրամփը։