Դոնալդ Թրամփ – Համբերությունը սպառվում է, այդ պատճառով էլ մենք անում ենք այն, ինչ անում ենք

20:04, 18.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի այն հայտարարությանը, որ ամերիկացիները պետք է իմանան, որ իրանական ազգը չի հանձնվի։

Լրագրողի հարցին Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Հաջողություն»։

Բացի այդ, երբ նրան հարցրել են, թե երբ է Իրանի նկատմամբ համբերությունը սպառվելու, Թրամփը պատասխանել է. «Այն արդեն սպառվել է, այդ պատճառով էլ մենք անում ենք այն, ինչ անում ենք»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է. «Ամերիկացիները պետք է իմանան, որ իրանական ազգը չի հանձնվի, և նրանց կողմից ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անդառնալի վնաս կպատճառի»։

Նմանատիպ