Դոնալդ Թրամփ - Գրենլանդիայի պաշտպանությունը հիմնականում բաղկացած է երկու շան համար նախատեսված սահնակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Գրենլանդիայի պաշտպանությունը բաղկացած է երկու շան համար նախատեսված սահնակից։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Air Force One-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ըստ Թրամփի, եթե Գրենլանդիան համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ, ապա կա վտանգ, որ Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն կղզին։
«Գիտե՞ք, թե ինչ է նրանց պաշտպանությունը։ Երկու ձիու համար նախատեսված սահնակը։ Մինչդեռ, ռուսական ականակիրներն ու սուզանավերը, ինչպես նաև չինական ականակիրներն ու սուզանավերը ամենուր են», – ասել է Թրամփը։