Դոնալդ Թրամփ. Գոհ չեմ Իտալիայից, ոչ էլ Իսպանիայից. նրանք կարծում են, որ Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, նա, ով կարծում է, թե դա ընդունելի է, այնքան էլ խելացի չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնում եվրոպական դաշնակիցների նկատմամբ, որոնք, նրա խոսքով, Իրանի միջուկային սպառազինության հարցում բավականաչափ խիստ դիրքորոշում չեն ցուցաբերում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։
«Գոհ չեմ Իտալիայից, և ոչ էլ Իսպանիայից։ Նրանք կարծում են, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Ով կարծում է, որ դա ընդունելի է, շատ խելացի չէ։ Եթե Իրանին թույլ տանք միջուկային զենք ունենալ, աշխարհը կկանգնի այնպիսի խնդրի առաջ, որի նմանը երբևէ չի տեսել։ Դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Թրամփը։