Դոնալդ Թրամփ.Դադարեցնում ենք Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները, և յոթ օրվա ընթացքում Կանադային կտեղեկացնենք այն մաքսային տուրքի մասին, որը ստիպված կլինեն վճարել ԱՄՆ-ի հետ բիզնես վարելու համար

10:41, 28.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է Կանադայի հետ առևտրային բանակցությունները։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում։

Ինչպես գրում է Թրամփը, դրա պատճառը Կանադայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկի ներդրումն է։ Ամերիկայի նախագահը Կանադայի այս որոշումը անվանել է սարսափեցնող։

«Սա ուղիղ և սարսափեցնող հարձակում է մեր երկրի վրա։ Ակնհայտ է, որ նրանք կրկնօրինակում են Եվրամիությանը, որը նույնը արեց և այժմ մեր հետ բանակցություններ է վարում։ Այսպիսով՝ մենք անմիջապես դադարեցնում ենք Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները։ Հաջորդ յոթ օրվա ընթացքում մենք Կանադային կտեղեկացնենք այն մաքսային տուրքի մասին, որը նրանք ստիպված կլինեն վճարել ԱՄՆ-ի հետ բիզնես վարելու համար», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում։

Նմանատիպ