Դոնալդ Թրամփ. Չինաստանը կարող է շարունակել նավթ գնել Իրանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է շարունակել նավթ գնել Իրանից։
«Հուսով եմ՝ նրանք նույնպես շատ նավթ կգնեն ԱՄՆ-ից։ Ինձ համար մեծ պատիվ էր դա անելը», – գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։
Դոնալդ Թրամփը նշել է, որ իր միջամտությունը հանգեցրել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի։
Անցյալ տարի Չինաստանի կողմից Իրանից նավթի միջին գնումները կազմել են օրական 1.48 միլիոն բարել։