Դոնալդ Թրամփ. Բոլոր 20 պատանդները վերադարձվել են Իսրայել, բայց զոհվածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր, երկրորդ փուլը սկսվել է հիմա
Բոլոր 20 պատանդները վերադարձվել են Իսրայել, մեծ բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը չի արվել, զոհվածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Թրամփն ասում է, որ երկրորդ փուլը սկսվում է հիմա։
«Բոլոր 20 պատանդները վերադարձել են և իրենց զգում են այնքան լավ, որքան սպասվում էր։ Մեծ բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի արվել։ Մահացածների մարմինները չեն վերադարձվել խոստացվածի պես։ Երկրորդ փուլը սկսվում է հիմա», – գրում է Դոնալդ Թրամփը Truth Social-ում։