Դոնալդ Թրամփ. Բարձր հարգված նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ես շնորհակալություն հայտնեցի նրան բանտարկյալների ազատ արձակման համար, մենք քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։

Ինչպես նշել է Թրամփը, նա Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել 16 բանտարկյալների ազատ արձակելու համար։

«Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի չափազանց հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակելու համար։ Մենք նաև քննարկում ենք լրացուցիչ 1 300 բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Շատ լավ զրույց ունեցանք։ Քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ նախագահի Պուտինի այցը Ալյասկա։ Անհամբեր սպասում եմ ապագայում նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը», – գրել է Թրամփը։