Դոնալդ Թրամփ – Ազատ արձակեք պատանդներին հիմա, այլապես դժոխային գին կվճարեք, սա վերջին նախազգուշացումն է, ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, եթե չկատարեք այն, ինչ ասում եմ
Ազատ արձակեք պատանդներին հիմա, այլապես հետո դժոխային գին կվճարեք, սա ձեր վերջին նախազգուշացումն է,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերի իր միկրոբլոգում։
«Շալոմ Համաս» նշանակում է բարև և ցտեսություն, դուք կարող եք ընտրել: Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ, և անմիջապես վերադարձրեք ձեր սպանած բոլոր մարդկանց մարմինները, այլապես սա կլինի ձեր վերջը: Միայն հիվանդներն ու այլասերվածներն են դիակներ պահում, իսկ դուք՝ հիվանդ եք ու այլասերված։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործն ավարտելու համար: ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, եթե դուք չկատարեք այն, ինչ ասում եմ: Վերջերս հանդիպեցի ձեր նախկին պատանդներին, որոնց կյանքը դուք ոչնչացրեցիք։ Սա ձեր վերջին նախազգուշացումն է: Հիմա լավ ժամանակ է, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ դուք հնարավորություն ունեք: Նաև Գազայի ժողովրդին. ձեզ հիանալի ապագա է սպասում, բայց ոչ, եթե պատանդներ ունեք: Եթե դուք դա անեք, դուք կմեռնեք. Խելացի որոշում կայացրեք։ Հիմա ազատ արձակեք պատանդներին, թե չէ հետո դժոխային գին կվճարեք»,- գրել է Դոնալդ Թրամփը։