Դոնալդ Թրամփ. Այս պահից Հանթեր Բայդենն այլևս Գաղտնի ծառայության պաշտպանություն չի ստանա, Էշլի Բայդենը նույնպես կհեռացվի ցուցակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է գաղտնի ծառայության պաշտպանությունը իր նախորդ Ջո Բայդենի երեխաներից՝ Հանթեր և Էշլի Բայդեններից։
Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է իր սոցցանցում։
«Հանթեր Բայդենը երկար ժամանակ վայելել է Գաղտնի ծառայության պաշտպանությունը, որի համար վճարել են Միացյալ Նահանգների հարկատուները։ Սրա համար ընդհանուր առմամբ 18 հոգի է եղել, ինչը ծիծաղելի է։ Նա այժմ հանգստանում է Հարավային Աֆրիկայում, որտեղ մարդու իրավունքները լուրջ հարցականի տակ են։ Այդ պատճառով Հարավային Աֆրիկան հանվել է մեր տնտեսական և ֆինանսական աջակցություն ստացող երկրների ցանկից։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս պահից Հանթեր Բայդենն այլևս չի ստանա Գաղտնի ծառայության պաշտպանությունը։ «Էշլի Բայդենը, ով ունի 13 գործակալ, նույնպես կհեռացվի ցուցակից»,- գրել է Դոնալդ Թրամփը։