Դոնալդ Թրամփ - Այաթոլլահ Ալի Խամենեին պետք է դադարեցնի մարդկանց սպանելը, նրա երկիրը վատ ղեկավարության պատճառով աշխարհում ապրելու ամենավատ վայրն է, այս մարդը հիվանդ է
ԱՄՆ նախագահը Իրանի հոգևոր առաջնորդին հիվանդ է անվանել: Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Politico-ին տված հարցազրույցում: Թրամփը խոսել է Իրանում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ, ըստ նրա, Իրանում սպանությունները դադարել են:
«Լավագույն որոշումը, որը նա երբևէ կայացրել է, երկու օր առաջ ավելի քան 800 մարդու կախաղան բարձրացնելը կանխելն էր», – ասել է Թրամփը՝ խոսելով Իրանում ԱՄՆ-ի հնարավոր գործողության մասին:
Լրագրողը նաև ԱՄՆ առաջնորդին ցույց է տվել Այաթոլլահ Ալի Խամենեիի գրառումները, որտեղ Իրանի հոգևոր առաջնորդը նշում է, որ ԱՄՆ նախագահը մեղավոր է Իրանի ազգին պատճառված զոհերի, վնասի և զրպարտության համար:
«Այս մարդը հիվանդ է։ Նա պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարեցնի մարդկանց սպանելը։ Նրա երկիրը աշխարհի ամենավատ վայրն է՝ իր վատ ղեկավարության պատճառով։ Որպես երկրի ղեկավար՝ նա մեղավոր է երկրի լիակատար ոչնչացման և բռնության կիրառման մեջ այնպիսի մակարդակով, որը ոչ ոք երբեք չի տեսել։ Որպեսզի երկիրը գործի, նույնիսկ եթե այն շատ ցածր մակարդակի վրա է, կառավարությունը պետք է կենտրոնանա իր երկիրը ճիշտ ղեկավարելու վրա, ինչպես ես անում եմ Միացյալ Նահանգներում, և ոչ թե հազարավոր մարդկանց սպանելու վրա՝ վերահսկողությունը պահպանելու համար։ Առաջնորդությունը հիմնված է հարգանքի, այլ ոչ թե վախի և մահվան վրա», – ասել է Թրամփը։
Տեղեկության համար, Այաթոլլա Ալի Խամենեին ասել է. «Մենք ԱՄՆ նախագահին մեղավոր ենք համարում իրանցի ազգին պատճառած զոհողությունների, վնասի և զրպարտության համար, ամերիկյան հեղաշրջման նպատակը Իրանը կլանելն է»։