Դոնալդ Թրամփ - ԱՄՆ-ն շատ էական պատասխան կունենա, եթե Կանադան առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ
Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն «շատ էական» պատասխան կունենա, եթե Կանադան առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը էական պատասխան կտա, եթե Կանադան շարունակի իրականացնել իր առևտրային համաձայնագիրը Չինաստանի հետ։
«Եթե նրանք համաձայնագիր կնքեն Չինաստանի հետ, մենք կանենք շատ էական բան, քանի որ կարող ենք։ Մենք հիանալի հարաբերություններ կունենանք Չինաստանի և նախագահ Սի Ցզինպինի հետ, բայց մենք չենք ուզում, որ Չինաստանը զավթի Կանադան։ Եթե նրանք կնքեն այն համաձայնագիրը, որը փորձում են կնքել, Չինաստանը կզավթի Կանադան, և առաջին բանը, որ նրանք կանեն, դա կդադարեն հոկեյ խաղալ», – ասել է Դոնալդ Թրամփը։