Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն լավ գործարքի կհասնի Չինաստանի հետ

21:47, 23.04.2025

ԱՄՆ-ն լավ գործարքի կհասնի Չինաստանի հետ, Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը նշել է, որ անցյալում են այն օրերը, երբ ԱՄՆ-ն «թալանվում» էր Չինաստանի և Եվրամիության կողմից։

«Այս երկիրը այլևս չի կորցնելու գումար առևտրից։ Մենք տարեկան կորցնում ենք 2 տրիլիոն դոլար։ Հիմա մենք գումար ենք վաստակելու, շատ գումար։ Դա հիանալի է։ Մեզ խաբել են տարիներ շարունակ։ Օրինակ՝ Չինաստանը, բայց դա միայն Չինաստանը չէ, այլ Եվրամիությունը։ Նրանց խաբել են տարիներ շարունակ, և այդ օրերն անցել են։ Մենք շատ գումար ենք վաստակելու մեր ժողովրդի համար։ Մենք կկարողանանք զգալիորեն կրճատել հարկերը, և մենք հպարտանալու ենք մեզնով։ Մենք չենք լինելու այն պաշտպանության օբյեկտը, որից վայելել են աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Դա արդարացի է լինելու։ Մենք ունենալու ենք մի երկիր, որով դուք կարող եք հպարտանալ», – ասել է Թրամփը։

Նմանատիպ