Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, սակայն մանրամասները դեռ չեն քննարկվել
ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, սակայն մանրամասները դեռ չեն քննարկվել, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչպես կերևան Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, քանի որ այս մանրամասների շուրջ քննարկում չի եղել։ Տեսնենք, ինչ կստացվի։ Ամենակարևորը Եվրոպան է, որը պետք է Ուկրաինային էական անվտանգության երաշխիքներ տա, և այդպես էլ պետք է լինի, քանի որ նրանք անմիջապես այնտեղ են, բայց մենք էլ ներգրավված կլինենք։ Մենք կլինենք որպես հետևանքային աջակցություն, մենք նրանց կօգնենք։ Կարծում եմ, եթե մենք կարողանանք համաձայնության հասնել, և կարծում եմ՝ կհասնենք, ապա խնդիր չենք ունենա, մենք այդ ամենին աջակցելու ենք, քանի որ ուզում եմ, որ մարդկանց սպանությունները դադարեն», – նշել է Թրամփը։
Նրա խոսքերով՝ երբ Ջո Բայդենը նախագահ էր Սպիտակ տանը, նա Ուկրաինային հատկացրել է 350 միլիարդ դոլար։
«Ուկրաինային՝ 350 միլիարդ դոլար։ Ես այն ժամանակ ասացի, որ Զելենսկին ամենահմտացած առևտրականն է, որովհետև նա այստեղ էր գալիս ու տուն վերադառնում 50 միլիարդ դոլարով։ Մեկ անգամ նույնիսկ 100 միլիարդ տարավ մեկ այցի ընթացքում։ Իսկ ես ստացել եմ հազվագյուտ մետաղների տրիլիոն դոլարի արժեքով գործարք, որովհետև ես ինձ շատ վատ էի զգում ամերիկացի հարկատուների նկատմամբ։ Ես նաև այլ բան արեցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ ՆԱՏՕ-ի անդամները հարուստ երկրներ են, բայց նրանք վճարումներ չէին կատարում։ Հիմա մենք Ուկրաինային ընդհանրապես գումար չենք փոխանցում, գիտե՞ք։ Իրականում, հիմա հակառակն է։ Նրանք պահանջներ են ներկայացնում ՆԱՏՕ-ի միջոցով, մենք գործ ունենք ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե Ուկրաինայի։ ՆԱՏՕ-ն խնդրում է հրթիռներ, նրանք ուզում են հակաօդային պաշտպանության համակարգեր, «Պետրիոտ» հրթիռներ։ Մենք նրանց հրթիռներ ենք մատակարարում, ՆԱՏՕ-ն կանխավճար է կատարում և անում է այն, ինչ ցանկանում է։ Վերադառնալով 350 միլիարդ դոլարի թեմային՝ որը մենք տվեցինք Ուկրաինային։ Այդ գումարը, եթե չտայինք, և ես էի այն, ով Ուկրաինային «Ջավելիններ» փոխանցեց, որոնք շատ արդյունավետ էին։ Նրանք ասում են՝ Օբաման մեզ ուղարկեց ծածկոցներ, իսկ Թրամփը՝ «Ջավելիններ»։ Ուզում եմ ասել, որ եթե ես լինեի նախագահ, պատերազմ չէր լինի», – հայտարարել է Թրամփը։