Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն Գրենլանդիային կարիք ունի ազգային անվտանգության համար, դա կենսական նշանակություն ունի «Ոսկյա գմբեթի» համար, որը պետք է կառուցենք
Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, դա կենսական նշանակություն ունի «Ոսկյա գմբեթի» համար, որը պետք է կառուցենք,- այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցերում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է լինի այս գործընթացի առաջատարը, քանի որ եթե դաշինքը դա չանի, ապա դա կանեն Ռուսաստանը և Չինաստանը, ինչը տեղի չի ունենա։
«Ռազմական առումով, առանց Միացյալ Նահանգների հսկայական ուժի, որի մեծ մասը ես կառուցել եմ իմ առաջին ժամկետի ընթացքում և որն այժմ բարձրացնում եմ նոր և ավելի բարձր մակարդակի, ՆԱՏՕ-ն չէր կարող լինել արդյունավետ ուժ կամ զսպող միջոց՝ նույնիսկ մոտիկից։ Նրանք գիտեն դա, և ես գիտեմ դա։ ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ և արդյունավետ է դառնում Գրենլանդիայի Միացյալ Նահանգների ձեռքում։ Դրանից պակաս ամեն ինչ անընդունելի է», – ասել է Դոնալդ Թրամփը։