Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ կհարվածի Իրանին, ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին, կհաստատենք լիակատար վերահսկողություն նրանց նավթի և գազի շուկաների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ կհարվածի Իրանին։
Ինչպես Թրամփը գրում է սոցիալական ցանցերում, ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն կհաստատի Իրանի նավթի և գազի շուկաների նկատմամբ։
«Միացյալ Նահանգներն այսօր երեկոյան շատ ուժեղ կհարվածի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, «Հակաօդային պաշտպանությունը և մյուս բոլոր պաշտպանությունները, ինչպես նաև դրանց հարձակողական հնարավորությունների մեծ մասը ոչնչացվել են։)։ Ոչ այնքան հեռավոր ապագայում որոշ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և այլ նավթային ենթակառուցվածքներ՝ լիակատար վերահսկողություն ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների նկատմամբ, ինչպես արեցինք Վենեսուելայում, ինչը հիանալի է և՛ Վենեսուելայի, և՛ Միացյալ Նահանգների համար», – գրել է Թրամփը։