Դոնալդ Թրամփ - ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի հարաբերությունները միշտ կատարյալ էին մինչև Քիր Սթարմերի հայտնվելը, ցավոք, նա Ուինսթոն Չերչիլը չէ
ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի հարաբերությունները միշտ կատարյալ էին մինչև Քիր Սթարմերի հայտնվելը: Ցավոք, նա Ուինսթոն Չերչիլը չէ,- ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ իր հարաբերությունների մասին՝ նշելով, որ Սթարմերը պատրաստ էր երկու ավիակիր ուղարկել միայն «հաղթանակից հետո», երբ նրանց այլևս սպառնալիք չէր լինի։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեն երկարատև, ամուր հարաբերություններ, որոնք «պետք է լավագույնը լինեն»։ Սակայն նա ասել է, որ այդ հարաբերությունները վատթարացել են Սթարմերի վարչապետության օրոք։
«Ցավոք, Քիր Սթարմերը Ուինսթոն Չերչիլը չէ», – նշել է Թրամփը։