Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ի օգնությունն այլ երկրներին նպաստում է համաշխարհային խաղաղության ապակայունացմանը, օտար երկրներում խթանելով գաղափարները, որոնք հակասում են ներդաշնակ, կայուն հարաբերություններին
ԱՄՆ-ի օգնությունը այլ պետություններին նպաստում է համաշխարհային խաղաղության ապակայունացմանը, օտար երկրներում այնպիսի գաղափարների առաջմղմանը, որոնք ուղղակիորեն հակասում են ներդաշնակ և կայուն հարաբերություններին ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ նրանց հարաբերություններում,- ասված է Դոնալդ Թրամփի ստորագրությամբ փաստաթղթում, որով ԱՄՆ նախագահը 90 օրով դադարեցրել է արտաքին օգնության բոլոր ծրագրերը։
Ծրագրերի ժամանակավոր կասեցման նպատակն է որոշել, թե արդյոք դրանք համապատասխանում են իր քաղաքականության նպատակներին:
Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։
Փաստաթղթում նշվում է, որ «արտաքին օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան համահունչ չեն ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են երկրի արժեքներին»:
Ուստի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի կողմից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի այնպես, որ լիովին չհամապատասխանի երկրի նախագահի արտաքին քաղաքականությանը»։