Դոնալդ Թրամփ. Ամերիկայում ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան տնից հեռանա որպես տղա և երկու օր անց վերադառնա որպես աղջիկ

13:31, 23.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիները հասկացել են, որ իր հակառակորդները պիտանի չեն երկիրը կառավարելու համար, և որ նրանց քաղաքականությունը սարսափելի է։

Այս մասին Դոնալդ Թրամփն ասել է «Fox News»-ին տված հարցազրույցում՝ նախագահի պաշտոնում իր վերընտրվելու հարցը քննարկելիս։

«Օրինակ, ամերիկացիները չեն ուզում տեսնել, թե ինչպես է տղամարդը ծեծում կնոջը ռինգում, չէ՞: Նրանք չեն ուզում տեսնել տղամարդկանց և կանանց սպորտ, չեն ուզում փոխել բոլորի սեռը։ Նրանք չեն ուզում, որ իրենց երեխան տղայի պես դուրս գա տնից ու երկու օրից վերադառնա աղջիկ։ Ծնողը չի ուզում սա տեսնել: Կան նահանգնեէ, որտեղ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ դեմոկրատները զուրկ են ողջախոհությունից։

Նմանատիպ