Դոնալդ Թրամփ. Պուտինը հաղթահարում էր պատժամիջոցները, սակայն նոր պատժամիջոցներն առավել ցավոտ են, նա հասկանում է, որ հնարավոր է նոր պատժամիջոցներ կիրառվեն
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Պուտինը հասկանում է, որ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահը լրագրողներին։
Թրամփի խոսքով՝ այդ հարցը նա քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։
«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին։ Կասեի, որ Պուտինը դրանով հիացած չէ, բայց ինչպես գիտեք, նա կարողանում էր դիմանալ պատժամիջոցներին, սակայն նոր պատժամիջոցները բավականին ցավոտ են։ Մենք շատ ենք խոսում պատժամիջոցների մասին, և նա հասկանում է, որ հնարավոր է նոր պատժամիջոցներ սահմանվեն։ Եվ գիտեք, նա պրոֆեսիոնալ է», – նշել է Թրամփը։
Թրամփին հարց են տվել նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած զրույցի մանրամասների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդի հետ քննարկվել է Կիևին հական rakետային սպառազինության տրամադրման հնարավորությունը։ Բացի այդ, Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։