Դոնալդ Թրամփ․ Հպարտությամբ ստեղծեցի Սպիտակ տան Հավատի գրասենյակը և արդարադատության նախարարության աշխատանքային խումբ՝ հակաքրիստոնեական կողմնակալությունը վերացնելու համար, դադարեցնում ենք ռադիկալ ներշնչումը դպրոցներում

14:52, 17.04.2025

Սպիտակ տան Զատիկի միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է երկրում հակաքրիստոնեական կողմնակալությունը։ Սպիտակ տան կապույտ սենյակում հրավիրված էին կրոնական առաջնորդներ։

Թրամփը նշել է իր վարչակազմի ջանքերը «հակաքրիստոնեական կողմնակալության» դեմ պայքարի ուղղությամբ։

«Ես հպարտությամբ ստեղծեցի Սպիտակ տան Հավատի գրասենյակը և լիովին նոր աշխատանքային խումբ արդարադատության նախարարությունում՝ հակաքրիստոնեական կողմնակալությունը վերացնելու համար։ Դուք շատ չեք լսել այդ մասին, բայց գոյություն ունի հակաքրիստոնեական կողմնակալություն։ Մենք դադարեցնում ենք ռադիկալ ներշնչումը մեր դպրոցներում և աջակցում ենք դպրոց ընտրելու հնարավորությանը։ Մենք մտադիր ենք տեղափոխել մեր կրթության նախարարությունը և մի շարք կրթական գերատեսչություններ այն նահանգներ, որտեղ նրանց տեղն է», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ