Դոնալդ և Մելանյա Թրամփները Սուրբ Ծննդին ընդառաջ պաշտոնական լուսանկար են հրապարակել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին և Ամանորին ընդառաջ հրապարակել են պաշտոնական տոնական լուսանկար, որում կանգնած են ձեռք-ձեռքի տված:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարում թե՛ 71-ամյա նախագահը, թե՛ նրա 47-ամյա կինը տոնական են հագնված ու շատ էլեգանտ տեսք ունեն: Նախկին մոդելը կրել է թանկարժեք Delpozo անթև զգեստ՝ զարդարված նուրբ ասեղնագործությամբ: Աղբյուրը նկատում է, որ զգեստը հրաշալիորեն ընդգծել է նրա բարեկազմությունը:
Լուսանկարը հրապարակվել է տիկին Թրամփի պաշտոնական թվիթերյան էջում:
«Նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհավորում են բոլորի Սուրբ Ծնունդը»,-գրված է լուսանկարին կից:
Հետաքրքրական է, որ նախագահի ավագ դուստրն ու համատեղությամբ նաև նրա օգնական Իվանկա Թրամփը, որը հրեա գործարար Ջարեդ Քուշների հետ ամուսնանալու համար հուդայականություն է ընդունել, նմանատիպ լուսանկար է հրապարակել՝ Սուրբ Ծննդի փոխարեն շնորհավորելով պարզապես «տոները»: