Դոնալդ և Մելանյա Թրամփերը ժամանել են աղետից տուժած Տեխաս

10:27, 12.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը ժամանել են Տեխաս։

Ջրհեղեղից տուժած տարածաշրջանում Թրամփը հանդիպում է Տեխասի նահանգապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Տեխասում ջրհեղեղը տեղի է ունեցել հուլիսի 4-ին։ Դեպքի հետևանքով զոհվել է 120 մարդ, իսկ 161-ը մինչ այժմ համարվում են անհետ կորած։ Վնասվել են բնակելի տներ։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ և դրոններ։ Մինչ այդ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել էր, որ արտակարգ ծառայությունները չեն դադարեցնի ջանքերը, քանի դեռ բոլոր անհետ կորածները չեն հայտնաբերվել։

Նմանատիպ