Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 218-ի, փրկարարներին հաջողվել է փրկել 189 մարդու
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 218-ի։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը։
Մենդեսի խոսքով՝ փրկարարներին հաջողվել է փրկել 189 մարդու։ Տեղում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են։
Փրկարարական գործողությանը մասնակցել է ավելի քան 300 փրկարար՝ ծառայողական շներին հետ։ Նրանք երկու օր շարունակ մաքրում էին փլատակները։ Նրանց աջակցել են հրշեջ փրկարարներ Պուերտո Ռիկոյից և Իսրայելից։
Սանտո Դոմինգոյի հայտնի Jet Set գիշերային ակումբում տանիքը փլուզվել է տեղական ժամանակով մոտավորապես գիշերվա ժամը 01:00-ին, երբ բեմում ելույթ էր ունենում մերենգեի հայտնի կատարող Ռուբի Պերեսը իր խմբի հետ։
Զոհերի թվում են հենց երգիչը, ինչպես նաև բեյսբոլի գլխավոր լիգայի երկու նախկին խաղացող։
Ներկայում անհայտ է փլուզման պատճառը։ Կառավարությունը հայտնել է, որ քննությունը կմեկնարկի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։