Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի։ Այս մասին հաղորդում է «Սի Էն Էն»-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, միջադեպի պահին Սանտո Դոմինգոյի Jet Set գիշերային ակումբում ներկա է եղել ավելի քան 300 մարդ։
Ըստ հաղորդագրությունների, հաստատության առաստաղը փլուզվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:00-ին, երբ բեմի վրա ելույթ էին ունենում մերենգեի երգչուհի Ռուբի Պերեսը և նրա խումբը:
Մահացածների թվում են ինքը՝ երգիչը, ինչպես նաև Բեյսբոլի բարձրագույն լիգայի երկու նախկին խաղացողներ։
Այս պահին անհայտ է, թե ինչն է եղել առաստաղի փլուզման պատճառը։