Դոդո Գուգեշաշվիլին ասում է, որ հարձակվողը վարձու մարդասպան էր. Փաստաբան
Դոդո Գուգեշաշվիլին հայտարարում է, որ հարձակվողը վարձու մարդասպան էր,- այս մասին հայտարարել է փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին՝ լրագրողներին:
Փաստաբանի խոսքով, հարձակվողը վարձու «քիլլեր էր», ում ուղարկել էին Գուգեշաշվիլուն սպանելու:
«Նրան մի քանի անգամ հանդիպել է այլ նպատակներով, որ իբր ընդհանուր գործ ունեին: Անվանել է ընդհանուր ծանոթին, հանդիպել են մի քանի անգամ և ինչպես պարզվել է, նա վարձու քիլլեր էր, որպեսզի առանց ավելորդ վիճաբանության, հաներ ատրճանակը և կրակեր խոհանոցում»,- ասում է փաստաբանը:
Նրա խոսքով, Դոդո Գուգեշաշվիլին հարձակվողի իրական անուն ազգանունը չգիտի:
Դոդո Գուգեշաշվիլու հարցաքննությունը ընթանում էր 5 ժամա ընթացքում: