Դոդո Գուգեշաշվիլիին դուրս են բերել վիրահատարանից և նրա վիճակը կայուն է,-այս մասին լրագրողներին է հայտնել Գուգեշաշվիլիի ընկերը՝ Մամուկա Չոքուրը:
Նրա խոսքերով այս լրատվությունը նրան փոխանցել են Ղուդուշաուրիի անվան հիվանդանոցում:
Նրա խոսքերով, լրատվություն չի ունեցել, Դոդո Գուգեշաշվիլիի որևէ մեկի հետ լարված հարաբերությունների մասին:
«Դոդո Գուգեշաշվիլիին դուրս են բերել վիրահատարանից և նրա վիճակը կայուն է: Ինչպես գիտեմ նա ստացել է մեկ վնասվածք: Մեզ ասել են, որ փրկել են նրան, այլ լրատվություն չունեմ: Ես չեմ իմացել, թե նա որևէ մեկի հետ ունեցել է խնդիրներ»,-նշել է Չոքուրը:
Այսօր առավոտյյան Դոդո Գուգեշաշվիլիի և իր որդու Գրիգոլ Գուգեշաշվիլիի վրա հարձակվել են իրենց իսկ բնակարանում: Գրիգոլը մահացել է տեղում, իսկ Դոդո Գուգեշաշվիլիին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները և ընթանում են ակտիվ հետաքննչական միջոցառումներ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ անձը, ով հարձակվել է Գուգեշաշվիլիների ընտանիքի վրա հավանաբար ճանաչել է նրանց:
Հետաքննությունը ընթանում է 109-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն):
Հեղինակ -
Edgar Barsegyan