Դնեպրոպետրովսկում հունիսի 25-ը հայտարարվել է սգո օր

19:59, 24.06.2025

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի ռուսական հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորների թիվը գերազանցել է 170-ը։ Զոհերի թիվը կարող է աճել։

Հունիսի 25-ը Դնեպրոպետրովսկում հայտարարվել է սգո օր։

Հրետակոծությունից վնասվել է 19 դպրոց, տասը մանկապարտեզ, մեկ հանրակացարան, մարզադահլիճ, վարչական շենք, ութ քաղաքային հիվանդանոց և պոլիկլինիկա։

Հարձակման հետևանքով վնասվել է Օդեսայից Զապորոժիե ուղևորվող գնացքը։

Բացի այդ, Սամարա քաղաքի ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել է առնվազն երեքը։

Նմանատիպ