Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի կողմից «կամիկաձե» անօդաչու սարքերով իրականացված հարձակման արդյունքում զոհվել է ինը մարդ, ևս 30-ը վիրավորվել են
Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի կողմից իրականացված «կամիկաձե» անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս 30-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացրել է մարզպետ Սերգեյ Լիսակը։
Նրա խոսքով՝ հարձակման թիրախ է դարձել Մարգանեց քաղաքում գտնվող ավտոբուսը, որը տեղափոխում էր գործարանի աշխատակիցներին։
«Վիրավորների թիվն անընդհատ աճում է։ Այժմ այն հասնում է 30-ի», – գրել է Լիսակը։
Սերգեյ Լիսակի խոսքով՝ ռուսական կողմը նաև հարվածներ է հասցրել Նիկոպոլի շրջանում՝ օգտագործելով անօդաչու սարքեր, սակայն այս հարձակումներն զոհեր չեն ունեցել։