Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից երկու մարդ է զոհվել

14:44, 18.07.2025

Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզին անօդաչու թռչող սարքերով։ Զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Դրոնային հարվածի վայրում բռնկվել է հրդեհ, վնասվել են մասնավոր տներ, վարչական շենքեր և խանութ։

Մինչ այդ՝ գիշերը, ռուսական ուժերը դրոններով հարվածել էին Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ։

Նմանատիպ