Դնեպրոպետրովսկի մարզի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները
Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Դնեպրոպետրովսկի մարզի վրա, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է և վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները։
Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական և տրանսպորտային օբյեկտներ։ Ռուսական լայնածավալ հարվածից հետո Դնեպրոպետրովսկի մարզում անջատվել է էլեկտրաէներգիան։
Չերնիգովի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտում։ Վնասվել է բնակելի շենք։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ, Ռուսաստանը գիշերը Ուկրաինա է արձակել 113 անօդաչու թռչող սարք, որոնցից մոտ 50-ը «Շահիդ» տեսակի էին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 86-ը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ոչնչացվել է 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։