Դնեպրոպետրովսկի մարզի և Դնիպրո քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Ուկրաինական Դնիպրո քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, ընդհանուր առմամբ, հունիսի 24-ի հարձակմանը հոհ է գնացել 21 մարդ ավելի քան 300-ը վիրավորվել է։
Այս մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Հունիսի 24-ին ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին։ Դնիպրո քաղաքի վրա հարձակումը զգալիորեն վնասել է քաղաքի ենթակառուցվածքները, այդ թվում՝ գնացքը, բնակելի շենքերը, կրթական և բժշկական հաստատությունները, վարչական շենքերը և տրանսպորտային միջոցները: Սամարի քաղաքը նույնպես դարձել է օկուպացիոն ուժերի թիրախը։
Հունիսի 25-ը Դնեպրոպետրովսկի մարզում հայտարարվել է սգո օր։