Դմիտրո Կուլեբան Եվրամիության և Մեծ յոթնյակի երկրներին կոչ է անում դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին

19:29, 10.08.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Եվրամիությանը և Մեծ յոթնյակին կոչ է արել դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Այս մասին դիվանագետը հայտնել է սոցցանցում։

«Նախագահ Զելենսկին միանգամայն իրավացի է դա պահանջում։ Ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի պատերազմին։ Նրանք պետք է զրկվեն միջազգային սահմանները հատելու իրավունքից, քանի դեռ չեն սովորել հարգել»,- գրել է Կուլեբան։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին։ Հաջորդ օրը ռուսաստանցիների համար բոլոր տեսակի վիզաների կասեցմանը աջակցել են Էստոնիայի և Ֆինլանդիայի վարչապետները։

Նմանատիպ