Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այսօր կկայանա Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ «Նրանք կխոսեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեն»
ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ասել է, որ հայտնի չէ, թե որքան կտևի Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը։
«Նրանք կխոսեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեն»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա ասել է, որ շատ հարցեր կան քննարկելու, որոնցից ամենակարեւորը երկկողմ հարաբերություններն են եւ ուկրաինական հակամարտության կարգավորումը։