Դմիտրի Պեսկովի. Ուկրաինայի հարցով բանակցություններում մեզ համբերություն է պետք
«Ուկրաինայի հարցի շուրջ բանակցություններում համբերություն է անհրաժեշտ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ասաց, որ բանակցությունների հետ կապված մինչ այժմ ԱՄՆ-ից առարկայական առաջարկներ չեն եղել։
«Այս պահին մենք ավելացնելու ոչինչ չունենք այդ թեմայի վերաբերյալ: Բազմաթիվ հայտարարություններ ու տեղեկություններ են տարածվում, որոնք հերքվում կամ փոխվում են հաջորդ օրը։ Մենք ոչ կարողություն, ոչ ցանկություն չունենք արձագանքելու բոլոր նման հայտարարություններին, քանի դեռ որևէ էական բան տեղի չի ունեցել այս հարցում, պարզապես պետք է համբերատար լինել»,- նշել է Պեսկովը։